Նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում էր վերադարձնել իր տարածքները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
«Ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածքը: Այդ առումով Ադրբեջանն իրավունք ուներ ընտրել ցանկացած դաշնակից, որն իրեն այդ օգնությունը կցուցաբերեր», - ասել է Պուտինը «Ռոսիա 24»-ի եթերում:
 
Պուտինն ընդգծել է, որ Ադրբեջանն անկախ, ինքնիշխան պետություն է և «իրավունք ունի ընտրելու իր դաշնակիցներին, ինչպես հարմար է համարում»:

«Ո՞վ կարող է այդ հարցում մերժել նրան», - ասել ՌԴ նախագահը: