Ադրբեջանական բանակը արագ տրոհվում է։ Խնդիրը ոչ միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության մեջ է, այլ նաև թալիշների, լեզգիների և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդվզումը, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի ինքնավար ժողովուրդների շրջանում: Այս մասին գրում է TolishMedia-ն:
Այնուամենայնիվ, փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և առհասարակ Ադրբեջանի համար: Արդյունքում՝ թալիշական և լեզգինյան զինվորների ավելի ու ավելի զանգվածային դասալքություններ են գրանցվում անմիջապես առաջնագծից:
Օրինակ՝ Գիզիլաբադ գյուղ ուղարկված թալիշ նորակոչիկները սկզբում հրաժարվեցին մարտի գնալ, որտեղ նրանց ուղարկեցին ադրբեջանցի սպաները, ապա մի քանի հոգանոց խմբով լքեցին գյուղը և հետ փախան հայրենի Լերիկ: Մի քանի նմանատիպ իրավիճակ առաջացավ լեզգինների հետ, որոնք բռնի ուժով ուղարկվեցին «մսաղացի մեջ»:
Առաջնագծից փախուստը Ադրբեջանի փոքրամասնական ժողովուրդներից հավաքագրվող զինվորների ավելի ու ավելի տարածված վարք է, և սա ոչ միայն այժմ լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ռազմական հրամանատարության կողմից ռազմական գործողությունների իրականացման համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում հզոր սոցիալական հուզումների և, որպես արդյունք, Ադրբեջանի հանրապետության գոյության համար: