Երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման բանակցություններում հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է գոյություն ունեցող կարգավորման ձևաչափերին երրորդ երկրների մասնակցությանը, դա ամբողջովին կախված է հակամարտության կողմերի քաղաքական կամքից: Դրանք երկուսն են՝ Ադրբեջանը և Հայաստանը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Պեսկովը խոստովանել է, որ հակամարտության գոտում հրադադարը դեռ չի պահպանվել: «Ցավոք, մինչ այժմ չի կարելի հայտարարել, որ հրադադարի և հումանիտար դադարի մասին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները հարգվում են», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: