Արցախում զոհվել է «Ոսկե դպրոց»-ից լսարանին հայտնի Գևորգ Ջավաղյանը: Ցավալի լուրը Tert.am Life–ի հետ զրույցում հաստատել է Գևորգի քույրը` Սեդա Ջավաղյանը:

«Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը  Ինստագրամի իր էջերում Գևորգի մասին գրել է. ««Ոսկե դպրոց»-ի իմ երեխեքից: Մի համեստ, դաստիարակված, անուշ տղա: Գժվելու բան, գժվելու: Աստված հոգիդ լուսավորի Գև ջան, ննջիր խաղաղությամբ, հերո՛ս տղա»: