Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանից հայտնում են, որ Արցախյան պատերազմում զոհվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի շրջանավարտ Սուրեն Եսայանը: Երեկ Կալկաթայում հոգեհանգստյան կարգ է կատարվել նրա հոգու համար,- փոխանցում է «Արևելք»-ը։
«Սուրենը, միանալով մեր բյուրավոր նահատակներին, վաստակեց փառք ու պատիվ, իսկ մենք` պարտականություն ու պատասխանատվություն:
Ցավակցում ենք ծնողներին, հարազատներին, համադպրոցականներին ու ընկերներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունը ամենքիս:
Հիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»- նշված է Ճեմարանի հաղորդագրության մեջ: