Երևանը Ռուսաստանի Դաշնությանն է դիմել երկկողմ համաձայնագրերի շրջանակներում անվտանգության հարցով խորհրդատվության համար: ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Խոսքը ՌԴ նախագահին ուղղված դիմումի մասին է՝ հղում անելով մեր երկկողմ պայմանագիրը»,- վստահեցրել է դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խոսքը ՀԱՊԿ-ին դիմելու մասին է:
Ավելի վաղ դեսպանը չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ քննարկվելու է ՌԴ կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումը: