Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտվանից, Ադրբեջանի ԶՈՒ ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա և միաժամանակ օգտագործելով հրետանի՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ դիրքային որոշակի բարելավում։ Այդ ընթացքում թշնամին թիրախավորել է նաև Մարտունի քաղաքը։

«Հարավային և հարավարևելյան ուղղությամբ ունեցել ենք դիրքային որոշակի բարելավում և առաջխաղացում»,- նշեց Հովհաննիսյանը: