Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մոմավառության արարողություն' ի հիշատակ ազատամարտիկ, դաշնակցական գործիչ և 2005 թվականից Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի, ով 1990-94 թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկն է:
Մոմավառությանը ներկա էին Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև տարբեր հասարակական գործիչներ և պարզապես շարքային քաղաքացիներ: Ավելի ուշ մոմավառությանը միացան նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամները:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին հայտնաբերվել էր ապրիլի 2-ի վաղ առավոտյան' նույն գյուղի գյուղապետարանի դիմաց: Ինչպես պարզվեց հետագայում, նա մահացել է ստացած հրազենային վնասվածքից, իսկ արդեն այսօր Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ գործի առնչությամբ կան ձերբակալվածներ:
Մանրամասները'168.am-ի տեսանյութում: