Ազատության հրապարակում այսօր նույնպես կազմակերպվեց հավաք՝ ի հիշատակ «Հաց բերող»-ի Արթուր Սարգսյանի: Չնայած, Սարգսյանին երեկ հուղարկավորել են Շահումյանի գերեզմանատանը, ակցիաների կազմակերպիչ Շահեն Հարությունյանն ու նրա ընկերները շարունակում են հավաքները Ազատության հրապարակում:
Նշենք, որ համեմատ նախորդ օրերի՝ հավաքի մասնակիցների թիվը չափազանց քիչ է:
Այնուամենայնիվ, Շահեն Հարությունյանը բարձրախոսով հայտնեց, որ իրենք շարունակելու են ակցիաները, չնայած շատերը չեն գալիս:
«Հիմա իմ խնդիրը հետևյալն է՝ պայքարը շարունակել թեկուզ միայնակ, ու ամեն կերպ»- նշեց Շահեն Հարությունյանը: