Այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում շտապ հավաք է հրավիրվում՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը եւ դիրքեր մեկնելու մասին որոշում կայացնելու:

 

Նախաձեռնությունը ստեղծվել և տարածվել է ֆեյսբուք սոցցանցի միջոցով: «Տղերք ջան, շատ ենք քնում: Ո՞վ ա պատրաստ 15 օրով բարձրանանք դիրքեր՝ մեր հայրենիակիցներին սատարելու ու մեր խոսքն ասելու: Ով իրոք ցանկություն ունի միանալու՝ ամսի 28-ին ժամը 19:00-ին Ազատության հրապարակ եմ հրավիրում՝ քննարկելու ու պայմանավորվելու, որ ամսի 1-ին շարժվենք...մենակ խնդրում եմ 18-ը չլրացածները չգան»,- ասվում է ֆեյսբուքյան «Շտապ հավաք» նախաձեռնության էջում:

 

Նշենք, որ բազմաթիվ օգտատերեր արդեն պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը: