Իրանը, երկրի սահմանների պաշտպանության նպատակով, մեծ քանակությամբ զինտեխնիկա ու զրահամեքենաներ է տեղափոխել հյուսիս-արևմտյան սահման։ Ինչպես հայտնի է, ղարաբաղյան մարտերի ընթացքում արկեր ու խոցված ԱԹՍ-ներ են ընկել իրանական տարբեր սահմանային գյուղերում։ Իրանի ղեկավարությունը բազմիցս զգուշավորության կոչեր է արել, և, այնուհանդերձ, ինքնապաշտպանության նպատակով զինում է երկրի սահմանները։