Իրենք չէին պատկերացնում, որ մենք էդպես համառ կդիմադրենք կոնկրետ Շուշիի համար, որովհետև մեզ համար Շուշին շատ թանկ է: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հիմա բարդ է ասելը, թե ով է վերահսկում իրավիճակը։ Վաղ առավոտից, ամբողջ ցեեկը համառ մարտեր են եղել, հստակ ասել, թե ում ձեռքին էր նախաձեռնությունը՝ դժվար է, երեկ ցերեկը, գիշերը մեծ խմբերով են ներթափանցել քաղաք, մերոնք վերախմբավորում կատարելով՝ դրանց չեզոքացնելու գործողություններ են արել։ Ես կուզենայի, այսօր ամբողջ օրը նշել եմ, որ չունենանք ոչ անհիմն լավատեսական, ոչ էլ հոռետեսական կանխատեսումներ, ուղղակի վստահենք մեր զորքին, որն ամբողջ օրը գրագետ պայքար է մղել, սպասենք որոշ ժամանակ, Շուշիի ճակատամարտը, որ 4 օր անդադար ընթանում է, հաջողություն-անհաջողություններով, գնահատականն անընդհատ փոխվում է, վաղը վերջնական պարզ կլինի։ Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասել է նա։