Իրանի հյուսիսային շրջաններում տեղակայված են ՀՕՊ արագ արձագանքման ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Irna-ն: Իրանի ԶՈւ հյուսիսային շրջանի ՀՕՊ հրամանատարը հայտարարել է, որ երկրի հյուսիսարևմտյան շրջաններում ՀՕՊ արագ արձագանքման ստորաբաժանումներն են տեղակայվել:
«Իրանի համար կարմիր գիծը մեր երկրի տարածքային ամբողջականությունն է ու բնակչության անվտանգությունը: Մեր թշնամիները թող իմանան, որ դաժան պատասխան կստանան Իրանի անվտանգության դեմ անգամ փոքրագույն շարժի դեպքում»,- ասել է նա: