Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչների եւ նրանց հանցակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Ըստ ռուսական կողմից ներկայացված նյութերի, արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամների ու հանցակիցների»,-ասել Է Պատրուշեւը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստի բացման ժամանակ:
Նրա խոսքը մեջբերում Է ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Ստացված տեղեկատվության հիման վրա ավելի քան 950 օտարերկրացիների համար, որոնք ահաբեկչական գործունեության մասնակից են, փակ Է մուտքը մեր երկիր»,-հավելել Է Պատրուշեւը:
Նիստն անցկացվում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: