Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), է.շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ղ-ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:
Քննարկվել են 3 երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։