ArmLur.am-ի տեղեկություններով, գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին քիչ առաջ հրավիրել են ՀՔԾ: Նկատենք, որ նրան ՀՔԾ են հրավիրել՝ իր այսօրվա հայտարարությունների մասով բացատրություն վերցնելու համար: Ընդգծենք՝ նրան ոչ թե բերման են ենթարկել ՀՔԾ, այլ հրավիրել:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու եւ իրավական գնահատական տալու հանձնարարությամբ:
Մովսես Հակոբյանը, ով երեկ հրաժարվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից, այսօր ասուլիսի ժամանակ մի քանի բացահայտումներ արեց: