ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կազմակերպությունում ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է փորձագիտական առաքելություն գործուղել Արցախ մշակութային ժառանգության պահպանության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական ծառայությունների օգնությունը, որոնք մինչ այս չէին կարող այցելել այդ տարածք։ Նրանք կարող են տեղում կատարել իրենց առաքելությունը բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ՝ կազմելու առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական հաշվառում տարածաշրջանի ժառանգության պաշտպանության նպատակով»,- ասվում է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։