Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի և այլ երկրների իրավապահ մարմիններին և իրավական աջակցություն խնդրել' Ղարաբաղյան պատերազմը լուսաբանող Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի և Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի նկատմամբ քննչական գործողություններ իրականացնելու հարցում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է ահաբեկչության բացահայտ քարոզի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչերի, ազգային հողի վրա ատելություն սերմանելու մեջ։
Պեգովը նաև մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։