Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:
Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին վիրահատելուն, ապա Չարչյանն ասաց. «Փոքրիկ մանիպուլյացիա է կատարվել։ Այս պահին իրեն լավ է զգում, պարոն Սարոյանին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»։