Ստեփանակերտից Երևանի Մուրացանի անվան կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Մեզ մոտ տեղափոխվել է 6 վիրավոր զինծառայող: Նրանցից երեքին վիրահատել են, բոլորի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով»,- նշեց Ասատուրյանը: