Ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետևանքով վիրավորված և ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված չորս զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր: Զինծառայողները գտնվում են հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին:

 

 

Սեպտեմբերի 25-ին' ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-իհյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը,որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ ՆորայրՄիքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), ՀարութՄաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: