Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով այսօր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում աշխատող չորս լրագրողներ, որոնց թվում է նաև 24News լրատվականի լրագրող Սևակ Վարդումյանը: Հայաստանի կառավարության Տեղեկատվական միասնական կենտրոնի փոխանցմամբ, վիրավորվածների թվում են են Le Monde-ի 2 լրագրողներ, ինչպես նաև «Արմենիա»-ի լրագրողը։