Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում այսօր՝ մարտի 30-ին, ադրբեջանական գնդակից  վիրավորվել է դպրոցական  տղա։ Վիրավոր տղան 19:30-ին տեղափոխվել է  Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Նոյեմբերյանի ԲԿ-ից հայտնեցին, որ տղան վերակենդանացման բաժնում է, վիճակը ծանր է:

 

«Տղայի մոտ ախտորոշել է աջ թոքի տրավմա՝ մասնակի պնևմոթորաքս: Այս պահին վիրահատում են. կատարվում է փամփուշտի հեռացում, վիզուալիզացում՝ առաջին կողի մակարդակում»,- փոխանցեցին բժշկական կենտրոնից:

 

Նշենք, որ տղան 16 տարեկան է: Ըստ տեղեկությունների` նա կանգնած է եղել գյուղի տարածքում, երբ գնդակը դիպել է նրան։