Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 16-ի գիշերը հրազենային վիրավորումով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ Դավիթ Քոչարյանը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Մարտիրոս Մադոյանը տեղեկացրեց, որ երիտասարդի վիճակն այս պահին կայուն ծանր է: 

 

«Երիտասարդի մոտ հրազենային վիրավորում է եղել թոքի վնասվածքով, շատ ծանր: Ներկա պահին, վիրահատությունից հետո կայուն ծանր է վիճակը, գիտակցությունը տեղն է: Թոքի վիրահատություն ենք արել, վնասված է եղել, կարել ենք»,- փոխանցեց երիտասարդին բուժող բժիշկը: Բժիշկը հստակ չնշեց՝ կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ: «Դե, ներկա պահին ոնց որ չկա, արնահոսություն չկա, վիճակի վատացում չկա»,-ասաց նա: 

 

Ավելի վաղ՝ Ոստիկանությունից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնել էին,  որ դեկտեմբերի 16-ին, ժամը 00.15 Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին են ահազանգել՝ տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թվականին ծնված մի երիտասարդ: