Շիրազ Խաչատրյանն իր ֆեյսբուքյսն էջում գրել է․
«Նույնիսկ հիմա չեք կարողանում ժողովրդի անվտանգությունն ապահովել, ու զուգահեռ էլի խաբելով եք զբաղված, թե բա՝ ամեն ինչ նորմալ է։
Վազգենաշենում և էլի այլ գյուղերում մարդիկ իրենց իրերը ադրբեջանական զորքերի ներկայությամբ են հավաքում, արժանանալով նրանց ծաղրանքին ու բիրտ վերաբերմունքին։ Ամեն ինչ խառնել եք իրար, ամեն ինչ շիլա շփոթի եք վերածել, հանգիստ մասնակցում եք արարողությունների, նոր «տեսլականներ» եք մշակում, մինչդեռ զուգահեռ իրականությունում հպարտ ժողովուրդը շարունակում է տառապել։
Հեռացեք, դուք իրավիճակին չեք տիրապետում, հեռացեք․․․»։