Նորընտիր նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է ազգային անվտանգության թիմի անդամների անունները:
Բայդենը հաստատել է արտաքին քաղաքական հարցերով երկարամյա խորհրդական Էնթոնի Բլինքենին պետքարտուղարի պաշտոնում նշանակելու մտադրությունը: Նա նաեւ հայտարարել է Ալեխանդրո Մալյորկասին ներքին անվտանգության նախարար նշանակելու ծրագրի մասին, Ավրիլ Հեյնսը կդառնա ազգային հետախուզության տնօրեն, Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ-ում դեսպան, Ջեյք Սալիվանը՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական: