ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին Հատուկ քննչական ծառայությունն այսօր մեղադրանք է առաջադրել։
Լրատվամիջոցների հետ զրույցում Սաղաթելյանը հայտնել է, որ քրեական գործը կապված է Դեմիրճյան- Բաղրամյան խաչմերուկում տեղի ունեցած անհնազանդության ակցիաների հետ:
«Մեղադրանքի բովանդակությունից բխում է, թե իբր ես կազմակերպել և ղեկավարել եմ այդ ակցիան, ելույթներ եմ ունեցել և էլի այսպիսի անհեթեթ բաներ։ Հարցաքննությունը տեղի էր ունեցել նախապես, այսօր հրավիրել էին մեղադրանք առաջադրելու, ես իմ դիրքորոշումը լրացուցիչ արտահայտել եմ և հրաժարվել եմ մեղադրանքը ընդունելուց»,- ասել է նա` նշելով, որ սա իշխանությունների կողմից ընդդիմախոսներին ճնշելու և լռեցնելու փորձ է։