Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիրում թռչնագրիպի բռնկում է գրանցվել հնդկահավերի բուծման ֆերմայում: Արդյունքում Անգլիայի հանրային առողջության վարչությունն ավելի քան 10.5 հազար թռչուն ոչնչացնելու որոշում է կայացրել:
Դա պայմանավորված է հիվանդության տարածման ռիսկը սահմանափակելու միջոցառումներով: Միևնույն ժամանակ, հանրային առողջության համար ռիսկը շատ ցածր է: