Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135 124 դեպք, որոնցից 108 442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23 976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510 127 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1078 առողջացած և 22 մահվան դեպք: