Չեմ կարծում, որ խորհրդարանը վարչապետի իմպիչմենտի գործընթաց կսկսի: Իսկ մնացածն ընդդիմության իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
««Լուսավոր Հայաստանն» իրավունք ունի վարչապետի թեկնածություն առաջադրել, նույնը՝ ընդդիմադիր 16 կուսակցություններն՝ իրենց օրակարգով: Խորհրդարանական մեծամասնությունը նման օրակարգ չունի: Պայթյունավտանգ իրավիճակ չեմ տեսնում, ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց հիմնավորում չեն ներկայացնում», - նշեց իշխանական պատգամավորը:
Ըստ նրա՝ պատերազմում կրած պարտությունը հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ. «Մենք պարտվել ենք միասին, ընդդիմություն էլ է մեզ հետ եղել»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը պետք է դիտարկել այդ օրվա իրադրության համատեքստում: