Ես չգիտեմ՝ վախենում են, թե՝ ոչ. կարող ենք իրենց ու համապատասխան օրգաններին հարցնել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հերթական անգամ հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ծառուկյանն ասաց, որ հին գործով են կանչել. «Տեսնենք ինչ են ասում»:
Ինչ վերաբերում է գերիների հարցին, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ամեն ինչ նորմալ է. «Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են»: