Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով՝ նշված է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ուրբաթօրյա մամուլի հաղորդագրությունում՝ հայտնում է ՀԲԸՄ-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ, «ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության», Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ:
Ըստ Սոցիալիստական կուսակցության՝ «այս ներկայության նպատակն է ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այլև վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:
Այս ուղևորության օրակարգով նախատեսված են հանդիպումներ Արցախի և Հայաստանի իշխանությունների, ինչպես, օրինակ, Հայաստանի Հանրապետության նախագահի, Արցախի նխագահի, խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի նախարարության և ՄԻՊ-ի հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաև Հայաստանում և Արցախում գտնվող տեղահանված ընտանիքների հետ:
Նոյեմբերի 17-ին Սոցիալիստական կուսակցության քաղաքական բյուրոն «Մինսկի խմբի համանախագահ երկրներին (Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին) կոչ է արել դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ձևավորելու միջազգային հետաքննող հանձնաժողով՝ քննելու համար պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք կարող էին կատարված լինել «ադրբեջանցի զինյալների կողմից»»:
Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան: