Երևանի վարչական շրջանի ղեկավարները լծվել են բուռն գործունեության: Եվ դա բնավ էլ իրենց համայնքներում կուտակված բազմապիսի խնդիրների լուծումը չէ, ինչպես կարող էր թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ, ավանդույթի համաձայն, Երևանի թաղապետերը մեկ մարդու պես ստանձնել են կապիտուլյացիոն ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը և դրա հետ մեկտեղ չեն մոռանում սպառնալիքներ հնչեցնել ընդդիմության, նախկինների և ընդհանրապես՝ թավշյա պաշտոնյաների հայացքներից տարբերվող հայացք ունեցող քաղաքացիների հասցեին: 


Դիցուք՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի սոցցանցային վարքագիծը և տղայական ռազբոռկաների հանդեպ սերը հայտնի է վաղուց: Սույն պաշտոնյան ամենօրյա ռեժիմով ագրեսիվ սպառնալիքներով ու պառակտիչ քարոզով գրառումներ է անում ընդիմադիր ուժերի և բանակի հասցեին՝ պատերազմի օրերից մինչև հիմա։ Եվ ահա փոխթաղապետի գրառումները նկատել են բոլորը, բայց չտեսնելու է տալիս նրա վերադասը։ 

Ահա մի դրվագ՝

Մեկ այլ դրվագ՝

եվ սա էլ դեռ ամենը չէ՝



Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի նոյեմբերի 9-ից հետո կարծես թե վերածվել է ԱԱԾ մամլո խոսնակի: Բանն այն է, որ վերջինս իր էջում կիսվում է միայն ու միայն ԱԱԾ տարածած նյութերով, որոնցում ավետվում է, թե ինչ օպերատիվ է կառույցը կանխել Նիկոլ Փաշինյանի պլանավորված մահափորձը, այսինքն այն ձայնագորությունները, որոնց մոնտաժված լինելը պարզ դարձավ հենց դատարանի դահլիճում: Դա, սակայն, վարչական շրջանի ղեկավարին առնաձնապես չի հուզում: 


Դրսում բողոքի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ Իլհամ Ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։ 

Իր կոլլեգաներից ոչնչով հետ չի մնում նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: Վերջինս, իր վարչական շրջանի խնդիրները լուծելու փոխարեն, զբաղված է Նիկոլ Փաշինյանի ստատուսներով կիսվելով: 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը նույնպես պահպանում է ժանրի կանոնները: 


Ինչ խոսք, Երևանի վարչական շրջանների ղեկավարների նման անձնուրացության վրա զարմանալ թերևս պետք չէ: Վերջիններս, ստանալով ԱԺ պատգամավորի աշխատավարձից բարձր աշխատավարձ և փաստացի ոչնչով աչքի չընկնելով, իհարկե, պետք է աջակցեն Նիկոլ Փաշինյանին և գովաբանեն վերջինիս քայլերը: Այդպես է լինում, երբ դու օրինակ խադավիկ ես, կամ շաուրմայանոցի սեփականատեր և Նիկոլ Փաշինյանի շնորհիվ օրերից մի օր դառնում ես մի ամբողջ վարչական շրջանի ղեկավար՝ իհարկե պետք է շնորհակալ լինես և դուրս գաս լավության տակից, մի բան , ինչն էլ անում են վարչական շրջանի ղեկավարները` ստանձնելով Նիկոլ Փաշինյանի անձնական փիառշիկների պաշտոնը: Ուշագրավ է նաև, որ չնայած բռնության բացահայտ կոչերին և սպառնալիքներին` իրավապահները չեն շտապում զբաղվել վերը նշված անձանցով. նրանք Նոր Հայաստանում անձնեռմխելի են, նրանց կարելի է այն, ինչ չի կարելի քաղաքացիներին, ովքեր չեն կիսում իշխանությունների կարծիքները և չեն ցանկանում հաշտվել ստեղծված խայտառակ իրավիճակի հետ…