Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպվել էր «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը:
«Համազգային վստահություն» խորհուրդն այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով հրապարակեց ժողովրդի վստահությանն արժանացած, «Տարվա վարչական շրջանի ղեկավար» ճանաչված՝ Դանիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին ու Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանին: