ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իշխանությունից չի ստացել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Լրագրողի հարցին' ընդդիմադիրները հարցուպատասխանից հետո իշխանությունից արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով քաղաքական կոնսուլտացիաների հրավեր չե՞ն ստացել, Մարուքյանը պատասխանեց' ո'չ:
«Եթե խոսքն ընտրական օրենսգիրքն ընդունելու, հետո ընտրությունների գնալու մասին է, բնականաբար, պետք է քննարկումներ լինեն: Եթե ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես կա, մենք կարող ենք վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ, եթե փոխենք, ապա վեց ամիս հետո, դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: