Ըստ Հադրութի ռազմաճակատից wargonzo նախագծի տեղեկատվության, Ադրբեջանի զինված ուժերի զրահատեխնիկան մոտեցել է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք՝ Հին Թաղեր, Խծաբերդ եւ Քիրսավան գյուղերին:

«Սկզբնապես ադրբեջանական զինվորականները փորձել են գյուղերը վերցնել հետիոտնային եւ հարձակողական ջոկատներով, բայց Արցախի Պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել դրանք եւ պաշտպանել գյուղերը: Սակայն կեսօրին ուշ երեկոյան թշնամին սկսել է պատրաստվել նոր գրոհի, տանկերն ու հրետանին բերվել են բախման գոտի: Ըստ ամենայնի, գիշերը թեժ է լինելու: Բոլոր գյուղերն առայժմ գտնվում են Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Բայց ուժերի հարաբերակցությունը հավասար չէ: Հույսը խաղաղապահների վրա է»,- նշում է WarGonzo նախագիծը: