Կիևից հատուկ գործողությունների գոտի են ուղարկել զրահապատ մարտական մեքենաներ սահմանապահների համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Կիևի պետական սահմանապահ ծառայության զորամասերից ATO-ի գոտի են ուղարկվել զրահապատ մարտական մեքենաներ: Սա տեխնիկայի առաջին մասն է, որը շուտով պետք է մատակարարվի ռուս-ուկրաինական սահման և АТО-ի գոտի սահմանային միավորումների ամրապնդման համար: Ընդհանուր առմամբ, սահման է ուղարկվել վեց զրահապատ մեքենա, ութ բեռնատար և երեք միկրոավտոբուս»,- ասվել է հաղորդագրության մեջ: