Վարչապետն այսօր հանդիպել է գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց հարազատների հետ. շատ խիստ մոտ ժամկետում փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում. դա օրերի հարց է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ խոսքը այն գերիների մասին է, որ որոնք ադրբեջանական կողմը հաստատել է, որ կան իր մոտ. «Բայց մենք ողջամիտ կասկած ունենք, որ կան ավելի մեծ թվով գերիներ: Գիտեք, որ մեր ներկայացված ցանկից, Կարմիր խաչից գնացել ու տեսել են, թե քանի գերի կա յնտեղ: Հիմա քննարկվում է երկրորդ մասի վերադարձը»:
Նազելի Բաղդասարյանի խոսքով` երկրորդ փուլում վերադարձողների թիվն էական պակաս կլինի: