Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը բացառել է Իսրայելի հետ գերիների փոխանակման որեւէ գործարք մինչեւ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի դադարեցումը։ Այս մասին ասել է պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։
«Խոսք չկա [Իսրայելի հետ] գերիների փոխանակման որեւէ գործարքի մասին մինչեւ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի դադարեցումը»,- ասել է նա Կատարի Al Jazeera հեռուստաալիքին։