«Մեր պայքարը ժամ առ ժամ նոր թափ է հավաքում»,- երթի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ իրենց միանում են նոր քաղաքացիներ, միանում են նաև պետական և ուժային համակարգից դուրս եկած մի շարք սպաներ, ովքեր, Սաղաթելյանի խոսքով, «հրաժարվում են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները»։
«Շարժման անունից խոստանում եմ, որ այն սպաները, ովքեր այս օրերին պատվախնդիր կերպով չեն կատարում հրահանգներն ու լքում են պաշտոնները, նոր իշխանության օրոք, իբրև պատվախնդիր սպաներ, վերականգնելու են իրենց աշխատանքը և շարունակելու են աշխատել հանուն Հայաստանի և ոչ թե հանուն մեկ անձի»,- հայտարարեց Սաղաթելյանը: