Պաշտպանության նախարարության դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Անհետ կորած զինվորների հարազատները պահանջում են ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպում։ Նրանք պարբերաբար վիճաբանում են դարպասներից այն կողմ գտնվող ոստիկանության ներկայացուցիչների հետ։
Անհետ կորած զինվորների հարազատներին ոստիկանության աշխատակիցներից մեկն ասաց, որ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը եւս գտնվում է ՊՆ-ում։
Դարպասներից այն կողմ գտնվող որոշ ծնողներն էլ փոխանցեցին, որ իրենցից 10 հոգի այդ պահին հանդիպում են Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ու Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։ Մյուս ծնողներին նրանք առաջարկեցին համբերատար սպասել հանդիպման ավարտին։