Ամենայն հայոց  կաթողիկոս Գարեգին Բ-ն հոգեւորական դասի հետ այցելել է «Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

«Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։

Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին»,- գրված է կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Հայստանում եւ Արցախում եռօրյա սուգ է հայտարարվել: