168.am-ի տեղեկություններով' Նիկոլ Փաշինյանի հրամանով' այս պահին ոստիկանության զորքերից թվով 2000 անձնակազմ շարժվել է դեպի Սյունիքի մարզ' Սյունիքի դարպասներ Զանգերի մոտ, որտեղ սյունեցիները պետք է իրենց անհամաձայնությունը հայտնեն Նիկոլ Փաշինյանի' Սյունիք այցելության հետ կապված, ու չթողեն, որ նա մտնի մարզ:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ արգելելու կոչ էր արել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։
«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գորիսի քաղաքապետը։