Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Ոստիկանության լրատվական վարչությունից։

ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ՝ պարզելու՝ արդյոք Առուշ Առուշանյանը Գորիսի քննչական կոմիտեում է, թե ոչ։ Այստեղից ամեն դեպքում չհերքեցին տեղեկությունը։

«Մենք պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»,- ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։ 

 

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ Այս հայտարարությունից հետո, վբաղ առավոտյան, տարածվեց Գորիսի քաղաքապետի ձերբակալության մասին լուրը։

Սոնա Հարությունյան