Երևանու ավագանու նիստում այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին որոշումը:

Նիստի ընթացքում ելույթով ունեցավ Գայանե Մելքոմ Մելքոմյանը՝ ներկայացնելով իր աշխատանքային գործունեությունը, ինչից հետո ավագանու անդամները հարցեր ուղղեցին Գայանե Մելքոմ Մելքոմյանին:

Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն և 34 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ:

Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: