Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում COVID-անվտանգության կանոնները մեծ մասամբ պահպանվում են: Այս մասին հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: ԱԱՏՄ-ն ամփոփել է Սյունիքի մարզ կատարած ստուգայցի արդյունքները:
ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները նաև իրազեկման աշխատանք են տանում. փակցվում են իրազեկման թերթիկներ դեղերի շրջանառության վերահսկողության, դպրոցներում ու մանկապարտեզներում ջեռուցման նորմերի պահպանման ու համավարակը կանխելու վերաբերյալ։
Բոլոր նման դեպքերում ահազանգերով կարելի է դիմել ԱԱՏՄ թեժ գծին' 8107 հեռախոսահամարով։