Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է․ «Հարգելի’ հայրենակիցներ,
Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։
Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է։
Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։
Առողջ եղե’ք…»։