Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը, հրապարակելով քարտեզ, հայտնեց, որ Սյունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ներ են աշխատել:
Տեղեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ, որը կտրականապետ հերքեց այն. «Մենք նման տեղեկություն չունենք, չի եղել այդպիսի բան»,- նշեց մարզպետը: