Չի կարող հայ մարդը խոսել Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասին նման ոճի մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ այսօր քաղաքացիները հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն։
«Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի եւ հայապահպանության կենտրոնն է եղել դարեր ի վեր։ Ցանկացած հայ մարդ պարտավոր է խոնարհումով եւ նվիրումով հետեւել Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ես այսօր այստեղ եմ ինչպես եւ միշտ, ցանկացած կիրակի՝ որպես հավատացյալ մարդ այցելում եմ եկեղեցի։ Այսօր որոշել ենք այցելել Սուրբ Գայանե եկեղեցի»,- նշեց Արթուր Վանեցյանը։