Երեկ հերթական բացահայտումն է արել ԱԱԾ նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը: Վերջինս իր հարցազրույցում հայտարարել է, որ հոկտեմբերի Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ մենք գնում ենք դեպի պարտության, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական պատերազմական գործողությունները, որոնք, սակայն, Փաշինյանը չի ընդունել: Նա նշել է, որ այդ նիստին ներկա էին նաև ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչներ, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, բայց պատերազմը դադարեցնելու որոշում չի կայացվել:
«Հետո Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռևս 2020 թվականին հոկտեմբերի 19-ին նման առաջարկություն եղել է Ռուսաստանի կողմից: Կոնկրետ, կետային առաջարկներր են եղել, այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու լավրովյան պլանը»,- ասել է նա և առաջարկություններից ամենաշատը կարևորել ռուսական խաղաղապահ զորքեր Արցախ մտցնելու հարցը և նշել, որ չի կարող ասել, թե ընդհանրապես ինչու չէին քննարկման առարկա դառնում Ռուսաստանից հնչած առաջարկները:Նա վստահեցրել է, որ Անվտանգութան խորհդրին չեն ներկայացվել Ռուսաստանի առաջարկները: «Ես նոյեմբերի ութին հրաժարական եմ տվել, նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին»,-ասել է նա:
Վերը նշված պնդումները մինչ Համբարձումյանը արել են նաև ԳՇ պետը և Ռազմական գլխավոր տեսուչը՝ Օնիկ Գասպարյանը, պատերազմի ավարտից հետո հայտարարել էր, որ դեռ հուլիսին ԱԽ նիստի ժամանակ է Փաշինյանին տեղյակ պահել մոտալուտ պատերազմի հավանականության մասին, իսկ պատերազմը սկսելուց օրեր անց նույն Փաշինյանին զեկուցել է, որ հայկական զինված ուժերի ռեսուրսները մոտ են սպառվելու: Մովսես Հակոբյանն էլ իր հերթին էր պնդում, որ Փաշինյանը քաջատեղյակ է եղել պատերազմի ընթացքից և որևէ քայլ չի կատարել աղետը կանխելու ուղղությամբ:
Հետաքրքիր է' դեռ որքա՞ն բացահայտումներ պետք է լինեն, որպեսզի հանրությունը ի վերջո գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված է հայկական կողմին տարել պարտության, գիտակցված է հրաժարվել օր առաջ պատերազմը կանգնցնելու առաջարկներից և երկիրը կանգնեցրել է դաժան փաստի առջև՝ տարածքային և մարդկային անդառնալի կորուստներով հանդերձ: